Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սաակաշվիլին մեկ ամսից հանրահավաք կանցկացնի Կիևում

Սաակաշվիլին մեկ ամսից հանրահավաք կանցկացնի Կիևում
18.09.2017 | 02:46

Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ուղիղ մեկ ամսից` հոկտեմբերի 17-ին, հանրահավաք կանցկացնի Կիևում:

«Մենք որոշեցինք միանալ հասարակական ակտիվիստների նախաձեռնությանը և հավաքվել Կիևում հոկտեմբերի 17-ին` երեք պահանջ ներկայացնելով. հակակոռուպցիոն դատարանների ստեղծում, պատգամավորական անձեռնմխելիության վերացում և նոր ընտրական օրենսգրքի ընդունում»,- Facebook-ի իր էջում գրել է Սաակաշվիլին:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ